Առաջիկա օրերին հանրապետությում եղանակը կլինի անկայուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 3, 2009 18:43

weatherՕգստոսի 4-ին  հանրապետության հատկապես  արևելյան շրջաններում երեկոյան և գիշերը  սպասվում է անձրև ու ամպրոպ: Երևանում ևս  հնարավոր է անձրև տեղա: Ամպրոպի ժանամակ կդիտվի քամի 18-23 մ/վրկ արագությամբ:

Օգոստոսի 5-ին եւ 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ.օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ըստ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի` օգոստոսի 4-7-ը օդի նվազագույն ջերմաստիճանը` +10 կդիտվի լեռնային բնակավայրերում, առավելագույնը` +33` Սյունիքում:

Այդ օրերին, ըստ «Արմենպրես»-ի, գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 65-80 տոկոսի սահմաններում:

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply