Իրան. Իսրայելը զինել է Մուբարաքի վարչակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2011 15:14

Իրանական Press TV հեռուստաալիքը երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելը զենք է մատակարարել Եգիպտոսին, որպեսզի աջակցի Հոսնի Մուբարաքի վարչակարգին: Հեռուստաալիքի ծանուցումը հիմնված է  ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի  պաշտպանության նախարարների հեռախոսային բանակցությունների վրա:

«Իսրայելը եգիպտական կառավարությանը զենք է մատակարարել համաժողովրդական  ապստամբության ժամանակ, որի մասնակիցները պահանջում են Հոսնի Մուբարաքի  պաշտոնանկությունը»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Press TV-ն այլ մանրամասներ չի ներկայացնում, առավել ևս` չի տեղեկացնում տեղեկատվության աղբյուրների մասին: Միակ ակնարկը տալիս է Washington Post-ի հրապարակումը, ուր ենթադրություն է ներկայացված, թե Մուբարաքը կհաղթահարի ներկայիս ճգնաժամը:

Եգիպտոսը համարվում է 2 արաբական երկրներից մեկը, որը խաղաղության վերաբերյալ համաձայնագիր ունի Իսրայելի հետ: Երկրորդը Հորդանանն է: Ավելի վաղ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հատուկ զգոնությամբ է հետևում Եգիպտոսի իրադարձություններին: .«Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղությունը գոյություն ունի արդեն 30 տարի, և մեր նպատակը այդ կապերը պահպանելն է: Իսկ մենք միևնույն ժամանակ պետք է պատասխանատվություն և զսպվածություն հանդես բերենք»,- կիրակի հայտարարել է Նեթանյահուն:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply