Լևոն Արոնյանը բավարվեց երրորդ տեղով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 31, 2011 15:14

Մինչ Երևանում անցկացվում էր շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատային փառատոնում, մեր երկրի երկու ուժեղագույն գրոսմայստերը փորձում էին պատվով դուրս գալ լուրջ փորձությունից: Արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը խաղում են  A և B մրցաշարերում, որոնցում պայքարի ոլորտ  էին ներգրավվել 14-ական հանրածանոթ  շախմատիստներ: Եվ ահա, Հայաստանի առաջնության հետ համաժամանակ երկու մրցաշարերն էլ հատեցին վերջնագիծը: Մեր գրոսմայստերներից հատկապես սպասելիքները մեծ էին Արոնյանից, ով նախկինում երկու ամգամ  ուժեղագույնն էր ճանաչվել Հոլանդիայի այս քաղաքում ավարդաբար կազմակերպվող շախմատի գերմրցաշարում: Սակայն այս անգամ մեր երկրի ներկայացուցիչը բավավարվեց երրորդ տեղով: Իսկ հաղթող ճանաչվեց 13 հնարավորից 9 միավոր վաստակած ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրան: Ի դեպ, չնայած հաջողությանը, նա չկարողացավ խուսափել պարտությունից: Միակ տհաճությունը նրան պատճառեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով թեև ինչպես Արոնյանը վաստակեց 8 միավոր, սակայն հանգրվանեց աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Ի դեպ, Արոնյանն այդպես էլ ոչ մի անգամ խաղասեղանից չհեռացավ պարտված: Մեր երկրի ներկայացուցիչը տարավ 3 հաղթանակ և 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ընդ որում, մյուս մասնակիցներից չպարտվեց միայն  աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ  Վիշվանաթհան Անանդը, ով, վաստակելով 8 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը: B խմբի մրցաշարում էլ պայքարը մինչև վերջին տուրը լարված բնույթ կրեց: Սարգսյանը հնարավորություններ էր պահպանում նույնպես մրցանակակիր դառնալու, սակայն չստացվեց: Ի վերջո, միատեսակ ցուցանիշով` 8,5-ական միավորոով մրցաշարն ավարտեցին անգլիացի Լյուկ Մակշեյնը և Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարան: Նրանցից կես քայլով ետ մնաց ուկրաինացի Զախար Եֆիմենկոն: Իսկ ահա, Սարգսյանը, նույնպես 7-ական միավոր հավաքած վիետնամցի Լիմ Լե Քանի, ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ մասին  բաժանեց 4-6-րդ տեղերը:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply