Նոր չեմպիոն` հայկական շախմատում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 31, 2011 15:06
Երևանի Տիգրան Պետրոսյանի տանը կազմակերպված Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձավ հաղթողը: Մարզական իր կենսագրության ընթացքում առաջին անգամ մեր երկրի ուժեղագույն շախմատիստ ճանաչվեց Ռոբերտ Հովհաննեսյանը: Նորընծա չեմպիոնը 19 տարեկան է: Այս շախմատիստը, թեև պատանեան տարիքում դարձել է աշխարհի պատանիների չեմպիոն, սակայն ստուգատեսի մեկնարկից առաջ հազիվ թե որևէ մեկը կարողանար կանխագուշակել, թե հաջողությունը հենց նրան կարող է ժպտալ: Բանն այն է, որ առաջնությունը Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասկարգմամբ 17-րդ կարգի էր և բոլոր `12 խաղացողներն էլ կրում էին գրոսմայստերի կոչում: Ընդ որում, պայքարի ոլորտ ներգրավողների թվում էին այնպիսիները, ովքեր նախկինում քանիցս Հայաստանի առաջնության չեմպիոն կամ մրցանակիր էին դարձել: Ընդ որում, իր ունեցած վարկանիշով Հովհաննիսյանը (2530) միայն 9-րդ տեղն էր զբաղեցնում: Մասնավորապես, նա առաջնությունում լավագույն անհատական գործակիցն ունեցող Հայաստանի հավաքականի խաղացող Արման Փաշիկյանին (2640) այդ առումով նկատելիորեն զիջում էր: Ի դեպ, Հովհաննիսյանն անհաջող սկսեց և մեկնարկային խաղում պարտվեց Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն Ավետիք Գրիգորյանին: Սակայն դա թևաթափ չարեց Ռոբերտին, ով հետագայում տարավ 6 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Երիտասարդ շախմատիստը մրցաշարի ավարտից առաջ արդեն վստահորեն գլխավորում էր աղյուսակը և լուրջ հայտ էր ներկայացրել չեմպիոն դառնալու համար: Ի վերջո, եզրափակիչ տուրում նա խաղաղ դաշն կնքեց փորձառու Արտաշես Մինասյանի հետ և վաստակած 8 միավորով զբաղեցրեղ առաջին տեղը: Ընդ որում, չեմպիոնը մեկ միավարով առաջ անցավ մերձակա երեք հետապնդողներից, 7-ական միավորով նրան հաջորդած Սամվել Տեր – Սահակյանից, Զավեն Անդրիասյանից, Արման Փաշիկյանից: Իսկ 5-րդ տեղը հավաքած 6,5 միավորով գրավեց Ավետիք Գրիգորյանը: Ի դեպ, վերջինս այդպես էլ, չճաշակեց պարտություն կրելու դառնությունը, սակայն դա բավարար չէր հաղթող ճանաչվելու համար: Նա տարավ 2 հաղթանակ և 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այդպիսի խաղաղասիրաբար տրամադրությունն էլ խանգարեց նրան լինելու մրցանակակիրների շարքում: Ի դեպ Տեր – Սահակայանը և Անդրիասյանը ևս ոչ մի պարտություն չկրեցին: Նրանք տարան 3-ական հաղթնակ, իսկ 8 մրցամարտերում միավորը բաժանեցին մրցակիցների հետ: Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ մրցաշարի մեկնարկից առաջ հարցական էր Անդրիասյանի մասնակցության հարցը: Բանն այն է, որ Հայաստանի առաջնությունից առաջ նա միջազգային մրցաշարերի էր մասնակցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում և մեր երկրի մեկ այլ ներկայացուցչի` Վահե Բղդասարյանի հետ միասին վարակվել էր ջրծաղիկ հիվանդությամբ: Եվ մրցակիցները համաձայնվել էին, որ մեկ շաբաթով Հայաստանի առաջնությունը հետաձգվի, որպեսզի Անդրևասյանն ապաքինվի և մասնակցի ստուգատեսին: Ուշագրավ է, որառաջնոթևյան լավագույն հինգ ծախմատիստների համար դրամական խոշոր պարգևներ էին սահմանված` 1-ին տեղ` 1 մլն 200 հազար, 2-րդ տեղ` 800 հազար, 3-րդ տեղ` 500 հազար, 4-րդ տեղ` 300 հազար, 5-րդ տեղ` 200 հազար դրամ: Ընդ որում, մասնակիցներն վաստակած ամեն մի միավորի համար լրացուցիչ ստացան 10 հազարական դրամ: Այդ է պատճառը, որ առաջնության ամեն մրցամարտ լարված բնույթ կրեց: 12 մասնակիցների թվումմ չկա մեկը, որը ճաշակած չլինի հաղթանակի հասնելու բերկրանքը: Չեմպիոնը` Հովհաննիսյանն իրավունք ստացավ համալրել Հայաստանի ազգային հավաքականը: Հուսանք, որ նա այդ թիմում ավելի հաջողակ կլիմի, քան Գրիգորյանը, ով 2010-ի մրցաշարջանում հվաքականի կազնում իրեն լիովին դրսևորելու հնարավորություն այդպես է չստացավ: Իսկ 1-3-դ տեղերը գրաված գրոսմայստերները կմսնակցեն 2012-ի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Ի դեպ, 1-5-րդ հորիզոնականներում հայտնված շախմատիստները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով կխաղան 2011-ի Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր առմամբ, առաջնությունը հետաքրքիր անցավ, քանի որ լարվածություն կար և անկախատեսելի էր, թե ովքեր կարող են հայտնվել մրցանանակիրների թվում: Վերջնական արդյունքներն էլ վկայում են, որ առաջատարների շարքերում նեղվածք է: Մտահոգում է միայն այն, որ եթե այս ստուգատեսից առաջ ավարտված Հայաստանի կանանց առաջնության 10 մասնակիցներից միայն 2-ն էին Երևանից, ապա մեր երկրի տղամարդականց առաջնությունում խաղացողներից 10-ը մայրաքաղաից էին: Միայն երկուսը` Տեր-Սահակյանը և Արա Մինասյանը ներկայացնում էին Վանաձորը և Գյումրին:






Facebook
Tweet This
Email This Post
