Հնարավոր է` Յուլիա Տիմոշենկոյին բանտարկեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2011 13:24
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Օլես Դոնին չի բացառում, որ եթե Ուկրաինայի ընդդիմությունը չհակազդի Յուրի Լուցենկոյի` մի քանի տարով բանտարկությանը, ապա հաջորդ թիրախը կլինի Յուլիա Տիմոշենկոն: Այդ մասին հինգերորդ ալիքի հարցազրույցում հայտարարել է պատգամավորը: «Կա վտանգ, եթե հիմա չլինի ըմբոստացող շարժում, ապա հասկանալի է, որ հաջորդը կլինի Տիմոշենկոն: Նրան կբանտարկեն, քանի որ այժմ հասարակական կարծիք է ստեղծվում»,- ասել է նա: Օլես Դոնիին բացատրել է, որ իշխանությունը որոշել է սկսել Յուրի Լուցենկոյից, քանի որ նա համարվում է խարիզմատիկ առաջնորդ, սակայն նրա թիկունքում մեծաթիվ կուսակցական կառույցներ չկան: «Այսինքն, մի կողմից` վառ պերսոնաժ, է մյուս կողմից` նրա ետևում ողջ ընդդիմադիր դաշտը չէ»,-:






Facebook
Tweet This
Email This Post
