ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը “Արմենպրես” գործակալության հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2011 12:14

Հարց. Պարոն նախարար, հրապարակվեցին Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:
Պատասխան. Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է:
Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:
Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply