Լուսաղբյուրում հրդեհված ավտոտնակի և մեքենայի 27-ամյա տերը այրվածքներով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 12:08

Երեկ` ժամը 13.04-ին ահա­­­զանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել` 14.45-ին: Մադոյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2109» մակնիշի 45 ԼԼ 434 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոտնակի փայտյա տանիքից 15 քմ. մակերեսով հատված:

Հրդեհի հետևանքով 2-րդ աստիճանի այրվածքներով Սպիտակ քաղաքի հիվանդանոց է հոսպիտա­լաց­վել 1984թ. ծնված Դավիթ Մադոյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բա­վարար:

Նույն օրը, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տանը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.58-ին, մարվել` 22.35-ին:  Այրվել են Ռ. Վարդանյանին պատկանող խորդանոցի 4 քմ. մակերեսով տանիքը և այնտեղ պահեստավորած  500 կգ անասնակեր:

Նույն օրը, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տա­նը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.05-ին, մարվել` 22.30-ին:  Այրվել են Լ. Հովհաննիսյանին պատկանող մարագի տանիքը` 8 քմ. մակերեսով և այնտեղ պահեստավորած 15 հակ անասնակեր:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply