Տաքսին բախվել է գազալցակայանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 12:03

Երեկ ժամը 03.44-ին ահազանգ է  ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում` «Գոշ» գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա գազի արտահոսք եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Միլենա» տաքսի սերվիսին պատկանող «ՎԱԶ-2107»  մակինի ավտոմեքենան ուժեղ արագությամբ բախվել է գազալցակայանի սարքավորմանը և դիմային պատին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 1979 թ. ծնված Վահան Պապիկյանը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը ավտոմեքենայից դուրս է բերվել և տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply