Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 11:59

Երեկ ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ջամբուլի փողոցի թիվ 12 տանը գազից տեղի է ունեցել պայթուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դեպքի վայրում պարզվել է, որ տան խոհանոցի տարածքում ժամը 23.55-ի սահմաններում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է խոհանոցը, հարավային հատվածի պատին առաջացել են մեծ ճեղքեր:

Պայթյունի հետևանքով տան բնակիչ, 1967թ. ծնված Տիգրան Մազմանյանը ստացել է դեմքի և մատերի այրվածքներ և տեղափոխվել Գյուլբեկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Տ.Մազմանյանը ստացել է 2-րդ կարգի այրվածքներ եւ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply