Այրվել է տրոլեյբուսի սրահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 11:56

Հունվարի 29-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այգեգործների փողոցի թիվ 15 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.07-ին, մարվել` 09.14-ին:

Այրվել են Կ. Խաչատրյանին պատկանող չգործող տրոլեյբուսի 20 քմ. մակերեսով սրահը, որը օգտագործվել է որպես խորդանոց, և այնտեղ տեղադրված տնտեսական ապրանքները:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply