Գազից թունավորման 4 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 11:53

Հունվարի 28-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի 3-րդ բնակարանից գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1976թ. ծնված Ագիլի Ֆահիմեն, 2006 թ. ծնված Արիա և 2008 թ. ծնված Արտին Հուսեյն Ալի Փահլևանիները: Բժիշկների կողմից Արիա Հուսեյն Ալի Փահլևանի  առողջական վիճակը գնահատվել է  ծանր, Ագիլի և Արտինի վիճակները` միջին և բավարար:

Նույն օրը, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.17-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Կեցխովելի փողոցի թիվ 5ա տան բնակիչ, 1986թ. ծնված Հայկանուշ Անանյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 29-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Մուշ-2 թաղամասի 21/1 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչ, 2007թ. ծնված Ելենա Մարդոյանը:  Ըստ բժիշկների` Ե.Մարդոյանը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից:

Հունվարի 30-ին, ժամը 13.00-ի սահ­մաններում շմոլ գազից թունավորումով «Արմավիր» բժշկական կենտրոն է հոս­պի­տա­լաց­վել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Անի Գրիգորյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply