Սյունիքում աճել է թմրամոլների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 11:23

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում հաշվառված է 2476 հոգեկան հիվանդ: Նրանցից 134-ն առաջնային հիվանդներ են եւ հաշվառվել են 2010-ի ընթացքում: Առաջնային հիվանդներից 2-ը` 0-4 տարեկաններ են, 5-ը` 15-17, մյուսները մտնում են ավելի բարձր տարիքային խմբերի մեջ:

Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարզում հոգեկան հիվանդների թվի կտրուկ աճ նկատվել է անցած դարի 90-ական թվականներին: Իսկ վերջին տարիներին նման միտում չկա, փոխարենը մարզում կտրուկ աճել է թմրամոլների թիվը: Երեք տարի է, ինչ դիսպանսերում ստացիոնար բուժում են ստանում թմրադեղեր չարաշահող հիվանդներ: Ներկայումս հաշվառված է 37 թմրամոլ:

Անցած տարի` 2009-ի համեմատ, նրանց թիվը նվազել է 2-ով` մահացության պատճառով: Դիսպանսերի տնօրենի խոսքով` Սյունիքում թմրանույթ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: 2010-ին գրանցվել է նույնիսկ 20 տարեկան հիվանդ: Մարզում հաշվառված ալկոհոլային խմիչքներ չարաշահողների մեջ կա նաեւ 4 կին:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply