Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 150-ից ավելի պետությունների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2011 11:09

Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած պետությունների թիվը գերազանցում է 150-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանի Հանրապետությունը դեսպանություններ ունի աշխարհի 64 երկրում: ՀՀ 64 դեսպանություններից 7-ը բացվել են նախորդ տարվա ընթացքում` Քուվեյթ, Չեխիա, Իսպանիա, Ճապոնիա, Բրազիլիա, Իրաք եւ Նիդեռլանդներ:

Աշխարհի 27 երկրներ դեսպանություններ ունեն Հայաստանում, 54 երկրների դեսպաններ էլ նշանակված եւ հավատարմագրված են ՀՀ-ում, սակայն գտնվում են այլ երկրների տարածքում: Հայաստանն աշխարհում ունի 28 պատվավոր հյուպատոս եւ 24 պատվավոր հյուպատոսի գրասենյակ, իսկ հյուպատոսական հիմնարկները 9-ն են:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հյուպատոսական ծառայության կողմից սպասարկվել է շուրջ 45 000 Հայաստանի քաղաքացի, իսկ հյուպատոսական ծառայություններ են մատուցվել այլ երկրների մոտ 30 000 քաղաքացիների: Մշակվել եւ ընդունվել են 10-ից ավելի իրավական եւ նորմատիվ ակտեր, մի քանիսը մշակման փուլում են: Միաժամանակ` քայլեր են արվում հյուպատոսական մի շարք ծառայություններ էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ: Փոփոխություններ են կատարվել նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply