“Եգիպտոսը նահանջի ճանապարհ չունի”,-Էլ-Բարադեյ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 22:54

Եգիպտոսի ընդիմադիր Մուհամմեդ էլ-Բարադեյը  Կահիրեի գլխավոր հրապարակում հայտարարեց  հանրապետության նոր ժամանակշրջանի սկզբնավորման անհրաժեշտության մասին: ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը ,այժմ ընդդիմության առաջնորդներից մեկն է: Նա  ընդվզման  մասնակիցներին հայտարարեց ,որ նահանջի ճանապարհ չկա և իրենց գլխավոր պահանջն է  ներկա ռեժիմի տապալումը և  նոր Եգիպտոսի համար նոր ժամանակաշրջանի սկզբնավորումը,հաղորդում է “Ինտերֆաքսը” : Տահրիր հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը ` վանկարկելով  նրա անունը:

Մուհամմեդ էլ-Բարադեյը  նաև հայտարարեց ,որ համաձայն է ձևավորել Եգիպտոսի ժամանակավոր կառավարություն,- “Ինձ  այդ հանձնարարկանը տվել է  ապստամբ ժողովուրդը”,- հայտարարեց նա միտինգում:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply