Չինաստանում մահապատժի են ենթարկում պաշտոնյային կաշառք վերցնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 21:23

Կիրակի Չինաստանում  մահապատժի ենթարկվեց բարձրաստիճան կաշառակեր պաշտոնյա: Այդպիսի որոշում ընդունեց դատարանը  Լյոնին  գավառի խորհրդարանի Մշտական կոմիտեի նախագահի նախկին  տեղակալի `Սուն Յունի նկատմամբ,որը մեղադրվում է խոշոր չափի  կաշառք վերցնելու համար:

Ինչպես ապացուցեց դատախազությունը  2000-ից  2009 թ . պաշտոնյան  մի շարք կազմակերպությունների հետաքրքրությունները առաջ տանելու համար վերցրել է  ավելի քան 10 միլիոն յուան(մոտ  1,5 միլիոն ԱՄՆ դոլար), հաղորդում է  Սինխուա գործակալությունը: Բացի մահապատժից հանցագործը զրկվելու է ունեցվածքից և քաղաքացիության իրավունքից:

Դրա հետ միասին դատարանը  նկատի առավ մեղմացուցիչ հանգամանքներ` մեղադրյալի զղջումը,նրա համագործակցությունը հետաքննության հետ և պետությանը պատճառած վնասի փոխհատուցումը: Այդ պատճառով  պատժի իրագործումը  երկու տարով հետաձգվեց,որը  պրակտիկայում սովորաբար նշանակում է  փոխարինել այն  երկարատև  բանտային ժամկետով:
2010թ. օգոստոսին Չինաստանում,որտեղ տարեկան մահապատժի են ենթարկում ավելի շատ մարդ քան ցանկացած այլ երկրում, փոփոխություն մտցրեցին  օրենքում մեղմացնելով այն և մահապատիժը  տնտեսական հանցագործությունների վրայից հանելով:

Խոսքը վերաբերում է չինական օրենսդրության  տասներեք հոդվածների ցուցակի  68 “մահացու մեղքերին” ,բայց նախաձեռնությունը դեռ չի հաստատվել:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply