ԱՄՆ-ն կպահպանի Եգիպտոսի ֆինանսական օգնությունը նախկին ծավալով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2011 20:03“Եգիպտոսում պետք է անց կացվեն ազատ ընտրություններ և մենք սպասում ենք,որ դա կլինի այսօրվա իրադարձությունների արդյունքը:”,-ասաց Հիլարի Քլինտոնը կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում,որը վերաբերում էր այդ արաբական երկրում անընդհատ շարունակվող հակակառավարական ցույցերին :
Նա ընդգծել է ,որ Եգիպտոսի նախագահի կողմից եգիպտական հետախուզության պետ Օմար Սուլեյմանին փոխնախագահ նշանակելը անհրաժեշտ բարեփոխումների միայն սկիզբն է: ԱՄՆ պետքարտուղարը նաև նշեց,որ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը դեռ չի քննարկել Եգիպտոսին ամենամյա 1,5միլիարդ դոլար ֆինանսական օգնությունից զրկելու հարցը,քանի որ նրա խոսքով Մուբարաքը խաղաղ ցուցարարների նկատմամբ զուսպ է :






Facebook
Tweet This
Email This Post
