Բժիշկները հայտնաբերել են տապակած կարտոֆիլի անհավանական հատկությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 30, 2011 19:02

Ամերիկյան  հոգեբանները կամավորների մասնակցությամբ ուսումնասիրություններ կատարեցին ,որի ընթացքում Հիրոսիմայի մասին ֆիլմ ցույց տվեցին: Ճնշող կադրեր նայելուց հետո,փորձեցին բարձրացնել մասնակիցների տրամադրությունը: Առաջին խմբին առաջարկեցին կարդալ հետաքրքրաշարժ  ամսագրեր,իսկ երկրորդ խմբին հյուրասիրեցին տապակած կարտոֆիլ:

20րոպե հետո պարզվեց,որ երկրորդ խմբի անդամները զգացմունքային առումով իրենց ավելի լավ են զգում քան առաջին խմբի անդամները: Նրանք պատմեցին,որ տապակած կարտոֆիլը առաջացնում է հաճելի հիշողություններ մանկությունից,արձակուրդներից  և ընտանեկան հարմարավետությունից:

Գիտնականները այդ արդյունքը կապում են կարտոֆիլի մեջ պարունակվող մեծ քանակության պարզ ածխաջրերի հետ: Չնայած շատ հնարավոր է,որ բարձր տրամադրություն առաջացել է ուղղակի կշտանալուց:

Դիտվել է 2384 անգամ:
Print Friendly

Leave a Reply