Հարավային Սուդանի բնակչության ավելի քան 99%-ը քվեարկել է անկախության օգտին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2011 18:57
Հարավային Սուդանի ինքնորոշման կապակցությամբ հունվարյան հանրաքվեին մասնակցածների ավելի քան 99%-ն իր ձայնը տվել է ի պաշտպանություն նրա անկախության:
Այսպիսին են այսօր հայտարարված պաշտոնական տվյալները ձայների հաշվման արդյունքների մասին: Սպասվում է, որ Հարավային Սուդանի անկախության մասին կհայտարարվի հուլիսի 9-ին:
Սուդանի հարավի գլխավոր քաղաքի` Ջուբայի փողոցներում հազարավոր մարդիկ տոնում են աշխարհի քարտեզի վրա շուտով նոր պետության հայտնվելը: Սուդանի իշխանությունները մինչ այս հայտարարել էին, որ կընդունեն հանրաքվեի ցանկացած արդյունք: Հյուսիսի և Հարավի առնչությամբ, սակայն, մնում են մի շարք չլուծված հարցեր: Դրանց թվում են սահմանի և նավթի վաճառքի շահույթների բաշխման հիմնախնդիրները:
Սուդանի հարավային շրջաններում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ և ավանդական պաշտամունքների հավատացյալներ: Երկրի հյուսիսում բնակչության մեծ մասը մահմեդականներ են:






Facebook
Tweet This
Email This Post
