Եգիպտոսում անկարգությունների զոհերի թիվը հասել է 150-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2011 17:18
Եգիպտոսում արդեն հինգ օր շարունակվող անկարգությունների ընթացքում զոհվել է 150 մարդ, ևս 4 հազարը վիրավոր են: Նման տվյալներ է ներկայացրել կիրակի օրը Կատարի “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը` հղում անելով Եգիպտոսի հիվանդանոցների աշխատակիցներին:
Շաբաթ երեկոյան Կահիրեի բժիշկները դիմել են քաղաքացիներին վիրավորներին օգնություն ցույց տալու համար արյուն հանձնելու խնդրանքով, որոնք հայուրներով բերվում են Եգիպտոսի մայրաքաղաքի բժշկական հաստատություններ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդվզման ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում էին մասշտաբային սոցիալական ու քաղաքական բարեփոխումներ, սկսվեցին երեքշաբթի` հունվարի 25-ին, Եգիխպտոսի մի շարք խոշոր քաղաքներում: Ցույցերը, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ, կազմակերպվել էին Կահիրեում, Ալեքսանդրիայում, Ասյուտեում: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված էր արձակել երկրի կառավարությունը: Ներկայումս Եգիպտոսում քաոս է տիրում: Բոլոր մեծ քաղաքներում չեն դադարում ընդվզման ցույցերը: Պարետային ժամը ցուցարարներից ոչ ոք չի պահպանում: Կահիրեի կենտրոնում կիրակի գիշերը ցուցարարները հրդեհեցին մի քանի վարչական շենքեր: Քաղաքում վխտում են դիակապուտները: Ոստիկանությունը փաստորեն չի վերահսկում իրավիճակը, իսկ զինվորականները պաշտպանում են միայն ամենակարևոր օբյեկտները: Լուրեր են գալիս փոխհրաձգությունների մասին: Ցուցարարները պահանջում են Հոսնի Մուբարաքի հրաժարականը:






Facebook
Tweet This
Email This Post
