Մուբարաքի որդիներն ու կինը ժամանեցին Լոնդոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 17:14

Ըստ որոշ տվյալների` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներն իրենց ընտանիքների հետ, ինչպես նաև մոր` Մուբարաքի կնոջ` Սյուզաննայի հետ ժամանեցին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդել է արբանյակային “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը:

Ամենայն հավանականությամբ, նախագահը որոշել է իր հարազատներին հեռացնել Կահիրեից անկարգությունների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքն ու գրեթե ողջ երկիրը: Հիշեցնենք, որ տասնյակ  հազարավոր մարդիկ են մասնակցում ընդվզման ակցիային` պահանջելով Մուբարաքի հրաժարականը: Ոստիկանությունը և զինվորականները աստիճանաբար սկսում են անցնել ցուցարարների կողմը` հուսալով, որ իշխանությունը երկրում շուտով կփոխվի:

Շաբաթ օրը նախագահն առաջին անգամ 30 տարվա մեջ փոխնախագահ նշանակեց: Փոխնախագահ դարձավ Եգիպտոսի հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը: Բացի այդ, նշանակվեց նոր վարչապետ, որին հանձնարարվել է ձևավորել երկրի կառավարությունը նախկինի փոխարեն, որը արձակվեց ավելի վաղ` ցերեկը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply