Սուդանի ուսանողները եգիպտացիների օրինակով փողոց են դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 15:08
Չընդհատվող  Եգիպտոսի միտինգների օրինակով այսօր հակակառավարական  ցույցեր սկսեցին Սուդանում:  Ոստիկանությունը ծեծում էր մահակներով ,թունավորում արցունքաբեր գազով և ձերբակալել է Խարթումի կենտրոնում տասնյակ  ուսանողներ,որոնք դուրս էին եկել փողոց կառավարության հրաժարականի պահանջով:
Ականատեսների վկայությամբ ոստիկանները  շրջապատել էին երկու համալսարան ,որտեղ առավոտից սկսել էին անհանգստությունները; Կառավարական թերթերը առավոտյան տպվեցին մարդկանց հորդորելով  չմասնակցել  փողոցային միտինգներին:
2011 թվի սկզբին  Հարավային Սուդանի  ինքնորոշման հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց  Սուդանից անկախանալու օգտին: Մեկ շաբաթ տևած հանրաքվեն ավարտվեց  հունվարի 15 -ին: Անկախության կողմ արտահայտվեցին  հարավային  Սուդանի  բնակիչների 94 -ից  99,9տոկոսը:
Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply