Գերմանիայում մեծ արագությամբ երկու գնացք են բախվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 14:22

Տաս հոգի են զոհվել  և մոտ  40 -ը վիրավորվել `մի մասը շատ ծանր, այս գիշեր գերմանական Սաքսոնիա- Անհալտ տարածքում,Մագդեբուրգ քաղաքից ոչ հեռու երկաթուղային խոշոր աղետի հետևանքով:Վթարի պատճառը ուժեղ մառախուղն էր :

Ներմարզային ուղևորական գնացքը  100 կմ ժամ արագությամբ բախվել է 80կմ ժամ արագությամբ սլացող ապրանքատար գնացքին: Զոհերի թիվը կարող է աճել:

Վթարի վայրում աշխատող հրշեջների վկայությամբ ուղևորական գնացքի առաջին վագոնների ուղևորները տեղում մահացել են հզոր հարվածի հետևանքով; Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Ուղևորական գնացքում եղել են մոտ 50 մարդ,նրանք բոլորը կամ տուժել են կամ մահացել: Սկսվել է կատարվածի հետաքննությունը,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply