Վաշինգտոնն օգտագործել է Թուրքիային` Ադրբեջանում ամերիկյան ծրագրերի իրականացման գործում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 16:54
sibel

Սիբել Էդմոնդս

«Միացյալ Նահանգներն օգտագործել է Թուրքիային` Ադրբեջանում գաղտնի օպերացիաներ կազմակերպելու նպատակով»,-հայտարարել է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային գրասենյակի թուրքերենի նախկին թարգմանիչ, թուրքական ծագումով ամերիկուհի Սիբել Էդմոնդսը, ով բացահայտումներ է արել նաև անցած դարի 90-ականների կեսերին Թուրքիայում մեծ քաղաքական սկանդալ դարձած «Սուսուրլուքի» դեպքերի մասին:

Էդմոնդսն ասել է, որ մինչև 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Վաշինգտոնն իր գաղտնի գործակալների միջոցով ներթափանցել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT) և նրանց միջոցով գաղտնի գործողություններ է իրականացրել Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում. «Նպատակը եղել է միջինասիական այդ պետությունների նավթային պաշարների կառավարումն ստանձնելը…անկախ նրանից, թե Ռուսաստանն ու Չինաստանն ինչպես կհակազդեն այդ քայլերին»,- ասել է Սիբել Էդմոնդսը` ավելացնելով, որ «Սուսուրլուքի» իրադարձությունը մաս է կազմել այդ ծրագրին:

Նշենք, որ 1996-ին Թուրքիայի Սուսուրլուկ քաղաքում պայթեց սկանդալ, որը հետագայում կոչվեց Սուսուրլուկի սկանդալ. սպանվեցին Թուրքիայի խաղատների բիզնեսի կնքահայրերը, մաֆիոզ կլանների ակնառու ներկայացուցիչներ, որոնք սերտ կապեր ունեին իշխանության ու զինվորականության բարձրաստիճան պաշտոնատարների հետ: Նախկին վարչապետ Թանսու Չիլլերը նույնպես մեղադրվում էր այդ բանդաների հետ սերտ կապեր ունենալու համար:

Սիբել Էդմոնդսը բացահայտել է նաև, որ MIT-ի Հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին ղեկավար Մեհմեդ Էյմուրը նույնպես ներգրավված է եղել ամերիկյան այդ ծրագրում: «Երբ ԱՄՆ-ը զգաց, որ «Սուսուրլուքի» սկանդալից հետո հնարավոր է բացահայտվի ամերիկյան ծրագիրը,  Էյմուրին կանչեց Վաշինգտոն…նա թոշակի անցավ և տեղափոխվեց ԱՄՆ….»,- ասել է Էդմոնդսը:

Cumhuriyet

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply