Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սարգիս Սահակյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 29, 2009 19:47

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արագածոտնի մարզպետ է նշանակվել նույն մարզի փոխմարզպետ Սարգիս Սահակյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` Սահակյանը փորձառու է, տիրապետում է իրավիճակին: «Համոզված ենք, որ նա կկարողանա իրագործել մարզպետի իր պարտականությունները»,- ասել է վարչապետը:

Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ՀՅԴ անդամ էր և իր դիմումի համաձայն` ազատվել էր պաշտոնից մայիսի 6-ին` Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուց անմիջապես հետո:

Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply