Իրանի ԱԳՆ-ի ղեկավար դարձավ երկրի “գլխավոր ատոմագետը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 13:57

Այսօր Իրանի խորհրդարանը հաստատեց  Ալի Ակբար Սալեխիին  արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Նրա թեկնածությունը դեկտեմբերին առաջարկել էր նախագահ Ահմադինեջադը  : Թեկնածությունը պաշտպանեցին   241պատգամավորներից 146-ը из 241, 35 -ը դեմ քվեարկեցին, 60 -ը ձեռընպահ էին:

Նախկին նախարար Մանուչեր Մութաքին ղեկավարում էր ԱԳՆ-ն 2005թվից,բայց անցյալ տարվա դեկտեմբերի   13 նախագահր նրան ազատեց պաշտոնից առանց բացատրություն տալու: Նախագահի հրամանագրի ժամանակ Մոթաքին գտնվում էր Սենեգալում: Վերադառնալով նա  իր ազատումը  անվանեց “անօրինական և հակասող իսլամի սկզբունքներին:”

Ալի Ակբար Սալեխին վերջին տարի ու կեսը ղեկավարում էր Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը: Նա ունի դիվանագիտական աշխատանքի փորձ,մասնավորապես նախկինում զբաղեցրել է  ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչի պաշտոնը:
Մինչև այսօր  Սալեխին համարվում էր նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Իրանի օրենսդրության համաձայն նախագահի   ներկայացնելուց հետո   նոր նախարարի թեկնածությունը խորհրդարանը պետք է երեք ամսվա ընթացքում հաստատի կամ մերժի ,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply