Եվրոպական առաջնորդները կոչ են անում Մուբարաքին կանխել ուժի կիրառումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | January 30, 2011 11:00

Ֆրանսիայի,Գերմանիայի,Մեծ բրիտանիայի առաջնորդներ `Նիկոլա Սարկոզին, Անգելա Մերկելը և Դեվիդ  Կեմերոնը  հանդես են եկել միասնական հայտարարությամբ  Եգիպտոսի իրավիճակի կապակցությամբ: Նրանք կոչ են անում  նախագահ Հոսնի Մուբարաքին  ամեն գնովխուսափել ուժի կիրառումից :

Եվրոպական առաջատար երկրների ղեկավարները հայտարարել են Եգիպտոսում ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նրանք հորդորում են կառավարությունը ձևավորել նաև ընդիմության ներկայացուցիչներից և անց կացնել ազատ ընտրություններ:

Հայտարարության մեջ ասված է,-“Մենք կոչ ենք անում նախագահ Մուբարաքին ամեն գնով խուսափել քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումից: անհրաժեշտ է ,որ խոստացած քաղաքական,տնտեսական և սոցիալական ոլորտների բարեփոխումները ամբողջովին և կարճ ժամանակում կյանքի կոչվեն,և որ նրանք արդարացնեն եգիպտացիների սպասելիքները:”

Այս ընթացքում Եգիպտոսում իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է:

Ոչ ոստիկանությանը և ոչ էլ բանակին չի հաջողվում հսկել իրավիճակը:

Այս ընթացքում Եգիպտոսում  վիճակը ժամ առ ժամ վատանում է:Ինչպես հաղորդում է “Ալ Ջազիրան”, գիշերը  դիպուկահարները կրակ են բացել ներքին նախարարության  շենքից միտինգավորների վրա:Կան զոհեր:

Գիշերը վառել  են  նաև մայրաքաղաքում գտնվող իշխող `Ազգային ժողովրդավարական կուսակցության շենքը: Քաղաքի փողոցներում իսկական կռիվ է , անկարգություններից  զոհվել են հարյուրից ավելի մարդ:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply