Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 30, 2011 11:05

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր: Հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է   շուրջ  165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան  և հյուսիսարևելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը  կիրառել է “АК”, “СВД”, “Սև նետ”, “ПК”, “ДШК”, “УТЁС”  տիպի փորք և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների  կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply