Իսրայելի իշխանությունները պատրաստ են ապաստան տալ Հոսնի Մուբարաքին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2011 9:22
Եթե եգիպտոսում դեպքերը զարգանան իշխանությունների համար վատագույն սցենարով և գործը հասնի պետական հեղաշրջման ,Իսրայելի իշխանությունները պատրաստ են ընդունել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին,այդ մասին հաղորդում է “Ալ Ջազիրան” հղում անելով Իսրայելում եգիպտական դեսպանության աղբյուրին: Սաուդական Արաբիայի իշխանությունները ապաստան տվեցին Թունիսի վտարանդի նախագահ բեն Ալիին,բայց հայտարարեցին ,որ պատրաստ չեն ընդունել Մուբարաքին:
Կահիրեի փողոցներում շարունակվում են անկարգությունները,քաղաքում պարետային ժամ է ,որը չի կարողանում կանգնեցնել ապստամբներին և թալանչիներին: Բանտերից փախել են հազարավոր բանտարկյալներ: Ոստիկանության աշխատակիցները չեն բավականացնում և շարքային քաղաքացիները ստիպված են իրենց գույքը իրենք պաշտպանել:Թալանը հասել է արդեն հանգստյան գոտի Հուրգադի,իհարկե դեռ անհրաժեշտություն չկա տուրիստներին տեղափոխել:Ոչ ոստիկանությանը և ոչ էլ բանակին չի հաջողվում հսկել իրավիճակը:
Այս ընթացքում Եգիպտոսում վիճակը ժամ առ ժամ վատանում է:Ինչպես հաղորդում է “Ալ Ջազիրան”, գիշերը դիպուկահարները կրակ են բացել ներքին նախարարության շենքից միտինգավորների վրա:Կան զոհեր:
Գիշերը վառել են նաև մայրաքաղաքում գտնվող իշխող `Ազգային ժողովրդավարական կուսակցության շենքը: Քաղաքի փողոցներում իսկական կռիվ է , անկարգություններից զոհվել են հարյուրից ավելի մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
