Թունիսի նախկին նախագահի աներձագը ապաստան է խնդրում Կանադայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2011 7:36
Բելհասսեն Թրաբելսին`  Թունիսի գահընկեց նախագահի աներձագը  խնդրել է Կանադայի իշխանություններից  իրեն ապաստան տալ, հաղորդում է Բի-Բի-Սին:
Միլիարդատեր Թրաբելսին ,նախկին առաջին տիկնոջ`Լեյլա Բեն Ալիի  եղբայրը Մոնրեալ հասավ մասնավոր օդանավով:Թունիսի կառավարությունը  դիմել  է Կանադայի իշխանություններին վերադարձնել նրան հայրենիք: Բայց եթե նրան տան փախստականի կարգավիճակ ,փորձերը նրան հայրենիք վերադարձնելու անիմաստ կդառնան:
Ինչպես հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար  Լորենս Քենոնը,Թրաբելսիի ներկայությունը իրենց երկիր անցանկալի է: Բայց վերջին հաշվով կանադական իշխանությունները ստիպված կլինեն գործել ընդունված ընթացակարգով:Դա նշանակում է ,որ գործի ուսումնասիրությունը կտևի մի քանի տարի,հաղորդում է ինտերֆաքսը:
Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply