Կահիրեի կենտրոնում ապստամբները շրջապատել են Ներքին գործերի նախարարության շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2011 18:21

Մոտ հազար հոգի ուզում են Կահիրեի կենտրոնում գրավել ներքին գործերի նախարարության շենքը: Ոստիկանները դիմադրում են հարձակվող ամբոխին:Միտինգավորները գոռում են  ժողովրդի և բանակի միասնության լոզունգներ:

Ինչպես հաղորդում է  “Ալ-Ջազիրա”արբանյակային հեռուստաալիքը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն ու հրապարակները  լցված են մարդկանցով ,որոնք  տանում են հակակառավարական պաստառներ  և երկրի դրոշներ:

Մույն ժամանակ երկրի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում ընթանում է 50-հազարանոց միտինգ, որի մասնակիցները  պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը  և արտակարգ դրության վերացումը,որը երկրում գործում է 1981 թ.-ից :

Այս ժամերին ամբողջ Եգիպտոսը սպասում է  նոր վարչապետի և կառավարության կազմի մասին հայտարարությանը:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply