Եգիպտոսում ձերբակալվել են թալանչի ոստիկաններ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 29, 2011 17:34
Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 80-ի:Միայն Կահիրեում այս առավոտ զոհվել են 30 ցուցարար:
Բացի դրանից 23-ից ոչ պակաս մարդ է մահացել Ալեքսանդրիայում, 15 – ը Սուեզում,հինգը `Դամանհուրում:Առնվազն երկու մարդ էլ զոհվել է Էլ-Մանսուրում անկարգությունների հետևանքով:
Կահիրեում ձերբակալվել են թալանին մասնակցած ոստիկաններ: Ապստամբները հանցանքի վայրում բռնելով անազնիվ ոստիկաններին,նրանց հանձնել են բանակայիններին:
Բանակի ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորում են խուսափել մեծ խմբերով հավաքվելուց և պահպանել կոմենդանտական ժամի պահանջը:
Բայց այդ ամենով հանդերձ գլխավոր հրապարակում հավաքված են 50 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
