Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ խորհրդի նախագահ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 29, 2011 15:13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր:

Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply