Իրաքում առաջարկում են նյութապես խրախուսել բազմակին տղամարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2011 14:58

Տարիներ շարունակ տևող արյունահեղությունները Իրաքում հանգեցրել են նրան, որ այժմ այդ երկրում  ավելի քան մեկ միլիոն զինվորականի այրի է ապրում: Երկրում  ամուսնական տարիքի երիտասարդ տղամարդկանց խիստ պակաս է զգացվում: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս երկրում յուրաքանչյուր 10-րդ ընտանիքի ղեկավար կին է, իսկ որոշ բնակավայրերում նման ընտանիքներն անգամ 18 տոկոս են կազմում: Լուրջ դեմոգրաֆիական խնդիրը կարող է պատճառ դառնալ, որ իրաքցիները նորից բազմակնությանը վերադառնան:

Մուսուլմանական երկրներում ընդունված բազմակնությունը 20-րդ դարի ընթացքում Իրաքում լայն տարածում չի ունեցել, ինչպես հարևան երկրներում  է: Սակայն արդեն անցած տարի իրաքցի մի շարք քաղաքական գործիչներ առաջարկել են նյութապես խրախուսել այն տղամարդկանց, որոնք երկրորդ կին տուն կբերեն:

Այստեղ լուրջ քննարկումներ են ծավալվում, թե որն է ավելի ճիշտ` ունենալ մի քանի կին, թե շատ կանանց թողնել առանց ամուսին և  անզավակ:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply