Տուժողներին կոչ են անում դիմել ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 29, 2011 13:21

Երեկ`  ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մովսես Խորենացու փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Ռաֆիկ Մելքոնյանին:

Պարզվել է, որ նա ժամը 18.00-ին Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմաց պոկել և բացահայտ հափշտակել է 56-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի: Տուժողը կատարվածի մասին անմիջապես հայտնել է նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության ծառայողներին, ովքեր էլ հետապնդել և բռնել են Ռաֆիկ Մելքոնյանին:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ոսկյա շղթան` խաչով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հնարավոր է  Ռաֆիկ Մելքոնյանը կատարած լինի համանման այլ հանցագործություններ ևս, ուստի կոչ են անում  նրա հանցավոր գործողություններից տուժողներին  դիմել ոստիկանության Կենտրոնական  կամ մոտակա բաժին կամ   զանգահարել  1-02 հեռախոսահամարով:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply