Պայթյուն Աֆղանստանում. զոհվել է 10 մարդ, վիրավորվել` քաղաքի ոստիկանապետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 16:10

afghanistan110 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը` վիրավորվել Աֆղանստանի Հերաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ահաբեկիչները հեռակառավարվող պայթուցիկ սարքը տեղադրել են շուկայից ոչ հեռու` աղբարկղում: Ահաբեկչության թիրախը եղել է տեղի ոստիկանապետը, ով ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Լրատվամիջոցները նշում են, որ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի հրամանատարները կանխոշորում էին արյունահեղության աճ` օգոստոսի 20-ին երկրում կայանալիք նախագահի ընտրություններից առաջ:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply