Յանուկովիչն արտասահմանյան ներդրողներին հրապուրում է ուկրաինացի կանանց գեղեցկությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 29, 2011 0:06
Ուրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է արտասահմանյան ներգրողներին գրավել ուկրաինացի կանանց գեղեցկությամբ:
Ուրբաթ օրը նա ելույթ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտնի ուկրաինացի գործարար և մեկենաս Վիկտոր Պինչուկի կազմակերպած լանչի ժամանակ: Նախագահը պատմել է “Ընդգրկիր Ուկրաինան” արշավի մասին, որը նախաձեռնվել է ֆուտբոլի 2012 թ. Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, որը անցկացվելու է Լեհաստանի հետ համատեղ:
“Որպեսզի Ուկրաինան “ընդգրկվի”, բավական է տեսնել այն սեփական աչքերով, երբ կսկսեն ծաղկել շագանակենիները Կիևում: Եվ ուկրաինական քաղաքներում կանայք կսկսեն հանվել: Այդ գեղեցկությունը տեսնելը հրաշք է”,- մեջբերում է Յանուկովիչի այս խոսքերը “Ուկրաինսկայա պրավդա” հրատարակությունը:






Facebook
Tweet This
Email This Post
