Սոմալիական ծովահենները պահանջել են ռեկորդային գլխագին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 21:54

Սոմալիական ծովահենները պահանջել են ռեկորդային գլխագին` 10 մլն հարավաֆրիկյան զույգի համար, որին առևանգել են 2010 թ. նոյեմբերին:

Բրունո Պելիձարրին և Դեբորա Կալիցը “Չոիզիլ” զբոսանավով Դուրբանից Ճամփորդություն էին սկսել Հնդկական օվկիանոսում, երբ նրանց նավը գրավեցին ծովահենները: Եվս մի հարավաֆրիկացի` Պիտեր Էլդրիջը, որ նավում էր գտնվում, հրաժարվել է լքել նավը, երբ հաշվեհարդարի սպառնալիքով նրան տարել են Սոմալիի ծովային ավազակների բազան: Դրանից հետո նա փրկվել է հակածովահենային ուժերի ռազմական նավաստիների արշավի շնորհիվ: Իսկ Պելիաձարրիին և Կալիցին առևանգողները տարել են անհայտ ուղղությամբ

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply