Լեդի Գագան արտադրում է «արյունոտ» օծանելիքներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 17:05

Փոփ երգչուհի Լեդի Գագան որոշել է հետևել իր գործընկերներին և օծանելիք  արտադրել:Սակայն ի տարբերություն շոու բիզնեսի մյուս ներիայացուցիչների` “Bad Romance”հիթի կատարողը մտահղացել է բուրմունք ստանալ ոչ թե ծաղիկներից, այլ` արյունից և սերմնաբջիջներից: Բոււյրի ստացմամբ զբաղված է ֆրանսիական Coty ընկերությունը, որը խոշորագույնն է աշխարհում: Ակնկալվում է, որ Լեդի Գագայի օծանելիքը կունենա”Monster” անվանումը:«Արյունռուշտ»անունը կրող  օծանելիքները վաճառքի կհանվեն 2012 թվականի գարնանից ոչ շուտ:

Գագան առաջինը չէ, որ վճռել է իրեն փորձել հարդարանքի պարագաների ոլորտում: Coty ընկերության հետ համագործակցում են Բեյոնսե Նոուլզը, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Շանայա Թվեյնը, Ֆեյթ  Հիլլը և այլ ոք: Ուրիշ ընկերությունների հետ համագործակցությամբ` իրենց օծանելիքներն են արտադրում Վիկտորիա Բեքհեմը, Քեթթի Փերրին, Թեյլոր Սվիֆթը:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply