Միսը ֆրանսիական ձևով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 28, 2011 1:58

Բաղադրությունը

400-500 գ խոզի միս

3-4 գլուխ սոխ

200-300 գ կոշտ պանիր

400 գ մայոնեզ

թարմ աղացած պղպեղ, աղ ու կանաչի:

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, չորացնել ու կտրատել հյուսվածքաթելի ուղղությամբ, 1 սմ հաստությամբ: Յուրաքանչյուր շերտը համեմել աղով ու պղպեղով: Սոխը կտրատել օղակներով կամ էլ կիսաշրջանաձև: Պանիրը քերել խոշոր քերիչով:

Յուղոտած տապակի վրա դասավորել միսը, վրայից ոչ հաստ շերտով սոխ ավելացնել, ապա` մայոնեզապատել, պանիր ցանել վրան, եփել 25 րոպե` 180՛C:

Կարելի է մատուցել 10-15 րոպեից, ցանկության դեպքում կարելի է կանաչիով զարդարել:

Դիտվել է 2326 անգամ:
Print Friendly

Leave a Reply