Աղցան «Կանացի»
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | January 28, 2011 1:50Հավի փափկամիս 200 գ
150-200 գ պահածոյացրած արքայախնձոր
70 գ չոր պանիր
մեկ խոշոր պճեղ սխտոր
մայոնեզ, աղ, թարմ աղացած պղպեղ:
Պատրաստման եղանակը
Հավի խաշած միսը կտրատել ոչ մեծ խորանարդներով կամ էլ ձողիկներով,
արքայախնձորը կտրատել նույն կերպ, պանիրը քերել ըստ ցանկության` խոշոր կամ մանր քերիչով:
Սխտորը մանրացնել կամ ճզմել, ապա խառնել մայոնեզի հետ: Թասի մեջ լցնել հավը, արքայախնձորն ու պանիրը: Աղցանը համեմել սխտորով ու մայոնեզով: Ըստ ճաշակի թեթևակի աղ ու պղպեղ ավելացնել: Պատրաստի աղցանը կարելի է ձևավորել մի քանի կաթիլ մայոնեզով ու մաղադանոսի տերևներով: