Եգիպտոս.ոստիկանությունը կալանավորել է էլ Բարադեյին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 16:35

Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մոհամմադ էլ Բարադեյին ոստիկանությունը կալանավորել է Կահիրեում: Այդ մասին հունվարի 28-ին  տեղեկացնում է«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:Իշխանությունները արգելել են նրան մասնակցել բողոքի ակցիաներին: Էլ Բարադեյը հինգշաբթի հատուկ ժամանել էր Եգիպտոս` հակակառավարական ցույցերին մասնակցելու համար: Նրա խոսքով` մարդիկ փողոց են դուրս եկել, քանի որ ըմբռնում են , որ վարչակարգը «իրենց չի լսում և ըմբռնում»:

«Վախի անջրպետը հաղթահարվել է: Հետդարձ ճանապարհ չկա»,- ասել է նա նախօրեին:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply