Ամուսնությունը բարելավում է մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2011 16:22
Ամուսնացած զույգերը ավելի երկար են ապրում: Ամուսնության դրական ներգործության մասին հետազոտել են Քարդիֆի համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով`սեքսուալ զուգընկերների մոտ, ընդհակառակն, կրճատվում է կյանքը. Էլ չենք խոսում ամուսնալուծության հրեշային հետևանքների մասին: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ըստ որում` տղամարդկանց և կանանց մոտ ամուսնությունը տարբեր կերպ է անդրադառնում:Այսպես, ամուսնացած տղամարդիկ պահպանում են ֆիզիկապես լավագույն տեսքը, քանի որ կանայք հետևում են նրանց առողջ կենսակերպին: Իսկ կանանց ամուսնությունը էմոցիոնալ առողջություն է պարգևում. նրանք գնահատում են ամուսնության փաստը:
Փորձագետները նշում են, որ սերը մի ողջ ճամփորդություն է` սկսած դոփամինից, ինչը ապահովում է սիրահարվածության զգացումը, մինչև օքսիտոցին, որը պատասխանատու է կապվածության համար: Միլիարդավոր մարդկանց շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ մահացության մակարդակը 10-15 տոկոսով ցածր է` ողջ բնակչության համեմատությամբ:
Ուշագրավ է, որ դեռահասների սիրային հարաբերությունները ստեղծում են դեպրեսիայի ախտանիշերի զարգացման հավանականություն, իսկ երիտասարդների առողջության վրա այդքան էլ դրական կերպով չեն ազդում: Ստացվում է` ամուսնությունը դրական արդյունքներ է ունենում հասուն տարիքում.կանանց համար այն համարվում է 19-25 տարեկանը, իսկ տղամարդկանց մոտ` 25-ից բարձր:
Հետազոտողների կարծիքով` ամուսնությունը սոցիալական աջակցության զգացողություն է հաղորդում մարդուն, նրա բարեկամներին և ընտանիքին: Սակայն , գիտնականների կարծիքով, շատ դեպքերում, ավելի լավ է մենակ ապրելը: Իսկ ահա կապերի խզումը շատ ավելի վատ է անդրադառնում տղամարդկանց վրա: Կանայք ամուսնալուծությունը տանում են պակաս կորուստներով:






Facebook
Tweet This
Email This Post
