Էվո Մորալեսը բնակարաններ է նվիրում բոլոր նորապսակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 15:47

Էվո ՄորալեսԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նորաստեղծ յուրաքանչյուր ընտանիքի տուն է խոստացել:

Երկրի վիճակագրական վարչության տվյալներով` տարեկան Բոլիվիայում գրանցվում է 22 հազար ամուսնություն:

Մորալեսի խոսքերով` բոլիվիացի բոլոր նորապսակներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը հատուկ ծրագիր կմշակի, սակայն մանրամասներ դրա իրականացման մեխանիզմների վերաբերյալ նախագահը չի բացահայտել:

Վերլուծաբանները հակված են նման խոստումները դիտարկել երկրում այս տարվա դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում:

Մորալեսի հաղթանակի հավանակությունը նրանք շատ բարձր են գնահատում, որը պայմանավորվում է վերջինիս` մեծ ժողովրդական արձագանք ստացող խիստ պոպուլիստական քաղաքականությամբ:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply