Չինաստանի ԱԳՆ.
«Թուրքիայում ահաբեկում են չինաստանցիներին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 16:21

chinese-flag-fired1Չինաստանն զգուշացնում է մահմեդական երկրներում` այդ թվում Թուրքիայում և Ալժիրում ապրող ու աշխատող իր քաղաքացիներին ու կազմակերպություններին` զգույշ լինել ծայրահեղական խմբավորումների հնարավոր հարձակումներից, որոնց վերաբերյալ անցած շաբաթ հայտարարություններ էին տարածել «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցն ու «Հիզբ-ութ Թահրիր» կազմակերպությունը: ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ օրերս Թուրքիայում գտնվող Չինաստանի քաղաքացիները եւ չինական կազմակերպությունները ահաբեկման են ենթարկվել: Արտգործնախարարության հյուպատոսական բաժինը հորդորել է ՉԺՀ-ի քաղաքացիներին՝ զգոն լինել, հնարավորինս դուրս չգալ փողոց եւ խուսափել բազմամարդ վայրերից: Միաժամանակ լրատվամիջոցները հաղորդում են, որ Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է Խինգյանգ ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում ծավալված անկարգությունների 319 մասնակիցների: Անցած ամիս Ուրումչիում ծավալվեցին անկարգություններ, որոնց հետեւանքով` ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 192 մարդ:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply