Առանց անակնկալների

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 28, 2011 15:04

Բեռնում անցկացվող Եվրոպայի գեղասահքի առաջնությունում ի հայտ եկան առաջին մեդալակիրները։ Զուգասահորդների պայքարում, ինչպես սպասվում էր, անակնկալներ չգրանցվեցին: Ոսկե մեդալների արժանացավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ալյոնա Սավչենկո և Ռոբին Շոլկովին զույգը: Այն չորրորդ անգամ  ուժեղագույն ճանաչվեց Հին աշխարհամասի առաջնությունում:Երկրորդ տեղը գրավեցին Ռուսաստանը ներկայացնող  Ալեքսանդր Սմիռնովը և Յուկո Կավագուտին։ Իսկ բրոնզե մեդալները բաժին հասան ռուսաստանցիներ Վերա Բազարովային և Յուրի Լարիոնովին։

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply