Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը Time ամսագրի մոսկովյան ներկայացուցիչն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 14:31

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի` հասարակական կապերով ծառայության պետ Ջեյ Քարնին: Այդ մասին հայտարարել է ներկայիս մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը: Քարնին աշխատել է Time ամսագրում 1988 թվականից: Նա եղել է հրատարակության մեկնաբանը Մոսկվայում և լուսաբանել է ԽՍՀՄ_ի կազմալուծումը:

2005-2008թթ  Քարնին զբաղեցրել է Time ամսագրի` Վաշինգտոնյան բյուրոյի ղեկավարի պաշտոնը: Այդ տարիներին նա CNN հեռուստաընկերության հատուկ մեկնաբանն էր: Փորձագետները կարծիք են հայտնել, որ Քարնին, աշխատելով փոխնախագահի մոտ, օգնել է բարելավել նրա իմիջը: Բայդենը հայտնի է իր պատկերավոր արտահայտություններով, որոնց համար երբեմն պարտադրվում է ներողություն հայցել:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply