«Պիտբուլ» ցեղատեսակի շների ու ադրբեջանցիների ընդհանրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 29, 2011 18:23

Երբ պիտբուլ ցեղատեսակի շանը տերը կատաղեցնում է ու  կոնկրետ թիրախ մատնացույց անում, դժվար է այդ կենդանուց  անվնաս փախչել: Անասուն է, չես կարող հասկացնել, որ թիրախը կին է, երեխա, ծեր կամ էլ ուղղակի մարդ, որին վնասել չի կարելի: Նրա աչքին թվարկածներիս  փոխարեն միայն թիրախ է երևում:

1990 թ. հունվարի 13-ի երեկոյան ժամը 17-ից հետո Բաքվի փողոցներում մոտ 50-հազարանոց  ամբոխ էր դուրս եկել: Պիտբուլներ չէին, բայց պիտբուլների նման կատաղած էին: Նրանք դուրս էին եկել որսի` հայի որսի: Փնտրում էին հայերի, որպեսզի հրկիզեն ու դաժանորեն սպանեն: Ամբոխ, որի  հերոսները Սումգայիթի ջարդարարներն էին, կարգախոսը` «կեցցե՛ Ադրբեջանն առանց հայերի»:

Ջարդը  սկսվում է հունվարի 14-ին: 15-ին արդեն, ըստ նախապես մշակված ցուցակի, հայերի ջարդը շարունակվում է: Ականատեսների վկայությամբ,  ադրբեջանցիներն աղջիկներին բռնաբարում էին, տղամարդկանց  ոտքերով տրորում` ճտքակոշիկով կանգնում կոկորդին ու խեղդում:

Բաքվի Լենինի պողոտան այդ օրերին  ողողված էր արյունով: Հունվարի 16-ին Բաքվում բացահայտվել է  հայերին պատկանող բնակարանների վրա հարձակման 64 դեպք: Լենինյան շրջանում հայտնաբերվել է 4 հայի մոխրացած դիակ: Հունվարի 17-ին  Բաքվում հարձակվում են հայերի 45 բնակարանների վրա ու հրկիզում: Երթուղային կայարանում ամբոխը բենզինով այրում է երկու հայի: Ոստիկանությունը, որ գտնվում էր քիչ հեռու, չի միջամտում: Մինչև  հունվարի 21-ը Ադրբեջանում գրեթե  ողջ հայ չի մնում: Արագ կողմնորոշվողները փախել են, մյուսներն էլ սպանվել են կամ անհետ կորել:

Բաքվի ջարդերը մտածված ու կառավարական հովանավորությամբ որոշում էր: Նպատակը` Ադրբեջանից  հայերի զտումը:

«Ռասպադ» գրքում մի հատված կա` մեջբերված Ալիևի հետ զրույցից: Ալիևը  հայերի ջարդի վերաբերյալ ասում է, որ հայերի թափված արյունը կծառայի ադրբեջանական ժողովրդի  բարեկեցությանը:

90-ականներին Խորհրդային Միության երկրներում անկախանալու  շարժում էր սկսվել: Զարմանալի է, բայց  Ադրբեջանը բացառություն չէր, բայց իրականում չգիտեր` դա ինչպես է արվում: Եվ դրա դրսևորումներից մեկը հայկական ջարդերի կազմակերպումն էր: Դա նկատել է նաև համաշխարհային մամուլը` անդրադառնալով Ադրբեջանում հայկական ջարդերին:  «New York Times»-ի 1990  թ. հունվարի 19-ի  համարում`«Ազգայնականությունն իր ամենանողկալի կերպարանքով»  հոդվածը հենց այդ մասին է: Հեղինակը գրում է, որ Ադրբեջանը Լիտվա չէ, որտեղ խոսում են անկախությունից ու դրան փորձում հասնել խաղաղ միջոցներով: Ադրբեջանում խոսում են ժողովրդավարությունից ու  անկախությունից` միաժամանակ արյունալի ջարդեր կազմակերպելով իրենց երկրում բնակվող հայերի նկատմամբ:

Մինչ մամուլն աղմկում էր, ոչ միայն հեռավոր ու վարագույրից այն կողմ` Միացյալ Նահանգներում, այլև  Սովետական Միության երկրներում գերտերության վերնախավը` հավասարության ու ազգերի միավորման գաղափարներ տարածողը, լռում էր:

Տեսակետներ կան, որ ջարդի ժամանակահատվածը մտածված էր ընտրված: Այդ ժամանակ ղեկավարությունը հանգստանում էր ամառանոցներում. ձեռքները բռնող չէր լինի: Ի վերջո, խորհրդային զորքերի աջակցությամբ ջարդը կանգ առավ, միայն թե 90-ականների ամերիկյան մարտաֆիլմերի ոստիկանների նման զորքը եկավ այն ժամանակ, երբ հիմնական գործողություններն ավարտված էին:

Ադրբեջանցիներն այդ ջարդը համարում են իրենց պայքարը հանուն ժողովրդավարության, որը ճնշեց Գորբաչովը:

Վերջերս ադրբեջանական կայքերից մեկում կարդացի, որ պատերազմ սկսելու դեպքում հայկական բանակին նույնիսկ աջակից զորքը չի փրկի: Ցանկալի տեղեկատվություն` նախատեսված ներքին սպառման համար: Սուտ ինքնահամոզում, փուչիկ, որը պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները լցնում են ստերով ու բաց թողնում Ադրբեջան, որ ժողովուրդը խաղա, ժամանակ անցկացնի:

Բաքվի ջարդերի մասին Ադրբեջանին  հաճելի տեղեկատվություն կա նաև Ադրբեջանի նախագահի էլեկտրոնային գրադարանում, որտեղ ադրբեջանցիներին արդարացնող տեսակետներ են բերվում: Այնինչ Բաքվում իրականացվածը ոչ թե ջարդ, այլ սովորական ցեղասպանություն է, որի հիմքը հիվանդագին ազգայնամոլությունն է:

Շփվելով նոր սերնդի ներկայացուցիչների հետ` ավելի լավ ես պատկերացնում այս կոտորածը: Ազգայնամոլական գաղափարներով  առաջնորդվող սերունդը ոչնչով չի զիջում նախորդներին: Միայն անուններն են փոխվել, իսկ տեսակը` ոչ: Ադրբեջանական քարոզչությամբ ուղեղները լվացված երիտասարդները կաղում են նույնիսկ ընդհանուր զարգացումով: Նրանցից մի քանիսին մի առիթով համոզեցի,որ ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը նկարիչ է, իսկ ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը` եղանակի տեսության հայտնի վարող:

Դիտվել է 3178 անգամ:
Print Friendly

Leave a Reply