Չեմպիոնները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 28, 2011 14:51
Երևանի «Դինամո» մարզասրահում պայքարն ավարտեցին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մասնակիցները: 60 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Աշոտ Տերտերյանը: Նա եզրափակչում հաղթեց Արթուր Բաղդասարյանին: Աշոտը Ռուսաստանից է տեղափոխվել Հայաստանի հավաքական: Բրոնզե մեդալների արժանացան Արարատ Մարտիրոսյանը և Հրաչյա Շահնազարյանը: 66 կգ քաշայինների եզրափակչում մրցեցին Ժիրայր Հովհաննիսյանը և Գրիգոր Գրիգորյանը: Փորձառու Հովհաննիսյանը մաքուր հաղթանակ տարավ և դարձավ չեմպիոն: Բրոնզե մեդալները բաժին հասան Դավիթ Խաչատրյանին և Ավետիս Ալեքսանյանին: Հավասարը չունեցավ
96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, ով եզրափակչում նույնպես մաքուր հաղթանակ տարավ Անդրանիկ Գալստյանի նկատմամբ: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիրներ դարձան Վահե Թահմազյանը և Վահագն Մանուկյանը: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը հաղթող էին ճանաչվել
Միհրան Ջաբուրյանը ( 55 կգ), Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Մահոմեդովը (84 կգ) և Ռուսլան Բասիևը (120 կգ):Ի դեպ, հաղթողները որպես պարգև ստացան 500 դոլար: 2-րդ և 3-րդ մրցանակակիրներին համապատասխանաբար հանձնվեցին 300 և 200 դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
