Նավթի արդյունահանման նվազման տեմպը 2 անգամ գերազանցում է ակնկալվող ցուցանիշը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 15:45

ՆավթԲրիտանական «The Independent» թերթին տված հարցազրույցում Միջազգային էներգետիկ գործակալության ավագ տնտեսագետ Ֆաթիհ Բիրոլը հայտնել է, որ նավթի արդյունահանման նվազման տեմպը 2 անգամ գերազանցում է 2007թ. կանխատեսումներով ակնկալվող ցուցանիշը:

Նման եզրակացության գործակալությունը եկել է ավելի քան 800 նավթային կետերում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Պարզվել է, որ նավթի արդյունահանումը տարեկան նվազում է 6,7 տոկոսով: Միչդեռ 2007-ին սպասվում էր, որ նվազման տեմպը կկազմի միայն 3,7 տոկոս:

Տնտեսագետները հանգել են այն եզրակացության, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նավթի պահանջարկը կտրուկ կմեծանա, ինչն իր հերթին կհանգեցնի գնաճի:

Ավելի վաղ նույն գործակալությունը ՕՊԵԿ-ի հետ համատեղ կանխատեսել էր, որ նավթի պահանջարկն աշխարհում 2008-ի մակարդակին կհասնի միայն 2012-2013 թթ.:

The Independent
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply