Հարկային տեսուչի ներկայությունը դժգոհությունների տեղիք է տվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 29, 2009 19:37

d5b6Շարունակվում են հանրային քննարկումները մայիսի 23-ին Կառավարության նիստում ներկայացված հարկային օրենսդրության նոր փաթեթի շուրջ, համաձայն որի` 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններում կառավարությունը կներդնի հարկային տեսուչներ։

Աղմկահարույց Հարկային փաթեթն այժմ ԱԺ-ում փոփոխությունների է ենթարկվում։ «ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները Կառավարության համար ընդունելի են: Այս փաթեթն այժմ գտնվում է վերախմբագրման փուլում և պատգամավորների արված դիտողությունների ներքո այն էականորեն կբարելավվի»,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ հարկային տեսուչի ներկայությունը կօգնի ստվերային բիզնեսը հնարավորինս բացառել: «Բայց պետք է մտածել մեթոդների մասին, քանի որ օրինագծում տեղ գտածը խոշոր բիզնեսի շրջանում դժգոհություններ է առաջացրել»,-շարունակում է Մանասերյանը։

Ըստ տնտեսագետի՝ վարկային հոսքերը պետք է ուղղել այն ոլորտներին, որոնք կարող են դառնալ Հայաստանի տնտեսության ապագան, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։

Տնտեսությունն աշխուժացնելու համար Մանասերյանն առաջարկում է մարզերում նվազեցնել հարկերը, ձևավորել ազատ տնտեսական գոտիներ՝ փոքր և միջին բիզնեսի համար:

«Մարզերում առաջին հերթին կուզեի տեսնել փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը, որպեսզի կարողանանք լուծել երկու կարևորագույն խնդիր՝ բնակավայրերի անհամաչափ զարգացում, սահմանամերձ բնակավայրերի ամրացում»,-ասում է Մանասերյանը։

Դիտվել է 2099 անգամ:
Print Friendly

Leave a Reply